Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2007 (4-5)
Երջանկություն է, երբ երեխան առողջ է
Երբ երեխաները հիվանդանում են` նրանց մայրիկները գլուխները կորցնում են, անմիջապես սկսում զանգել ծանոթ բժիշկներին, հանգիստ չեն տալիս իրենց ամուսիններին, ձեռք են բերում ամեն տեսակ դեղահաբեր և հեղուկ դեղախառնուրդներ։
Այդուհանդերձ` միշտ չէ, որ երեխաներն արագ են ապաքինվում. երբեմն պատահում է այնպես, որ նույնիսկ ամենաթեթև թվացող հիվանդությունը ձգձգվում է ամիսներ և հուսահատության հասցնում ծնողներին։ Ինչպե՞ս պետք է վարվեն ծնողներն այս պարագայում։ Միգուցե մոռանա՞ն դեղահաբերի մասին, չվախենա՞ն միջանցիկ քամիներից և երևույթներին նայեն այլ դիտանկյունից։ Այսինքն` երեխային մղեն ֆիզիկական ակտիվ կյանք վարելուն, վազելուն, ցատկոտելուն, սառը շփումներ անելուն, լողալուն, բոկոտն քայլելուն։ Եվ այս ամենում ծնողները պետք է ամենաակտիվ մասնակցությունը ցուցաբերեն` այդ կերպ խթանելով երեխայի հետաքրքրությունն ակտիվ կյանքի հանդեպ։
Ի ծնե տրված առողջություն
Առողջության մասին պետք է հոգ տանել ոչ թե այն ժամանակ, երբ երեխան արդեն քրոնիկ հիվանդություններ է ձեռք բերել, ասենք` 5 կամ 10 տարեկանում, այլ նրա կյանքի 1-ին իսկ ամիսներից։ Իսկ ավելի ճիշտ կլինի առողջության մասին հոգալ մինչ երեխայի լույս աշխարհ գալը։
Հղի կնոջ առողջ ապրելակերպը նորածին երեխայի առողջության գրավականն է, որը դրսևորվում է երեխայի կյանքի առաջին իսկ օրերից, շաբաթներից, ամիսներից։ Հղիության ընթացքում կնոջ առողջ ապրելակերպով պայմանավորված` երեխան կունենա նորմալ քաշ, լավ տրամադրություն, շարժունակություն, իսկ շրջապատում տեղի ունեցող երևույթներին ճիշտ կարձագանքի։ Այս ամենի սկիզբը դրվում է պտղի ներարգանդային զարգացման ընթացքում։ Եվ եթե մայրիկը հղիության ընթացքում սառը ցնցուղներ է ընդունել, չի վարանել ձմեռ թե ամառ բոկոտն քայլելուց, ապա երեխան ծնվելուց հետո ինքնստինքյան հակված կլինի նույն կենսակերպին։
Միայն թե այս պարագայում անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս ամենը կիրառելի է լոկ այն դեպքում, երբ հղի կինն առողջ է։ Ակտիվ ֆիզիկական կյանքով զբաղվելը և կոփվելն ինքնին հակացուցում չեն հղիությանը։ Մինչդեռ հղիության առաջին 3 ամիսների ընթացքում, երբ օրգանիզմը գոյության նոր կերպին դեռ չի հարմարվել` հարկավոր է ձեռնպահ մնալ շոգեբաղնիք հաճախելուց։ Եվ յուրաքանչյուր կին պետք է հիշի, որ հղիությունը կնոջ կյանքում գերպատասխանատու շրջան է, և ճիշտ ապրելակերպը կլինի միայն հօգուտ երեխայի։
Եթե ապագա մայրիկը մինչ հղիությունը զբաղվել է վազքով, լողով, սառը ցնցուղներ է ընդունել` հաջողությամբ նույնը կարող է շարունակել հղիության ժամանակ (իհարկե ֆիզիկական վարժանքներից անհրաժեշտ է բացառել ցատկերը և բոլոր այն մարզաձևերը, որոնցում առկա է ընկնելու հավանականությունը)։ Նույնիսկ եթե կինն ընդհանրապես չի մարզվել մինչ հղիությունը, ապա հղիության առաջին իսկ օրերից նա պարտավոր է աստիճանաբար սկսել իր օրգանիզմի մարզումը։
Մարմնամարզությունը պետք է լինի այնպիսին, որ հղի կնոջ մոտ գերհոգնածություն չառաջացնի. որովայնի մկանների վարժանքը հարկավոր է համակցել ձեռքերի և ոտքերի ուժային վարժանքների հետ` ծննդաբերական ակտը հնարավորինս հեշտ դարձնելու համար։
Լողը, թերևս, հեշտ ծննդաբերությանը նախապատրաստող ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։ Ջրում մկանների ծանրաբեռնվածությունը զգալիորեն թեթևանում է, և մարմինը հանգստանում է։ Ջրային միջավայրն ինքնին նպաստում է լարվածությունը թոթափելուն և շնչառությունը կանոնավորելուն։ Լողացող ապագա մայրիկը կարող է նաև շնչառությունը պահել, որի միջոցով պտղին «կընտելացնի» ածխաթթու գազի միջավայրին։ Այս կերպ մայրը մի կողմից կխթանի երեխայի շարժունակությունը և նրան կմղի թթվածին «հայթայթելու» գործողություններին, մյուս կողմից կնախապատրասատի ծննդաբերության ընթացքում հնարավոր թթվածնային քաղցին։ Նույնիսկ եթե ծննդաբերության ժամանակ բարդություններ առաջանան, ասենք` ասֆիքսիայի դեպքում երեխայի օրգանիզմը հեշտությամբ «կհաղթահարի» այդ խնդիրը։
Հղի կինն ինքը պետք է որոշի` որտեղ և ում հետ լողալ. ամուսնո՞ւ թե այլ հղի կանանց հետ։ Ասենք միայն, որ մեկ ժամ տևողությամբ շաբաթական 2-3 անգամ ջրային վարժանքները ցուցված են յուրաքանչյուր առողջ հղի կնոջ։
Երբեք ուշ չէ
Լինում են դեպքեր, երբ կինը վաղուց արդեն ծննդաբերել է, և երեխան դուրս է եկել իր վաղ մանկական հասակից, իսկ մայրը դեռևս չի գիտակցելֆիզիկական վարժանքների և մարմնի կոփման օգտավետությունն ու անհրաժեշտությունը։ Նույնիսկ եթե մանկության վաղ փուլն անցյալում է` ուզածդ պահից հնարավոր է այս ամենին ձեռնամուխ լինել։ Կարևոր է մարմինն աստիճանաբար ընտելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը։
Իսկ այժմ խոսենք ձեր փոքրիկի մարմնի սառը և տաք միջոցներով կոփման գործընթացի մասին։ Յուրաքանչյուր երեխայի օրգանիզմ խիստ անհատական է, և, համապատասխանաբար, կոփման մեթոդները պետք է լինեն խիստ տարբերակված։ Ամենակարևորն այս գործում այն է, որ երեխան ձեզ վստահի։ Իսկ վստահություն կարելի է ձեռք բերել միայն սեփական օրինակով, ասենք` երեխայի հետ միասին սառը շփումներ կատարելով։
Պարզաբանենք օրգանիզմի կոփման իրական մեխանիզմը. լիցքային վարժություններից հետո «տաքացած» օրգանիզմի վրա մեծ շիթով սառը ջրով ներազդելու պարագայում տեղի է ունենում էներգիայի զգալի արտազատում, ինչը ներսից է ջերմացնում մարմինը և նպաստում օրգանիզմի պաշտպանական ներուժի ատիվացմանը։ Այս պարագայում ադրենալինի լրացուցիչ արտանետումը ակտիվացնում է օրգանիզմի բոլոր գործառույթները. մարդն իրեն զգում է առույգ և առողջ։
Սառը ցնցուղ կամ լոգանք ընդունելուց հետո մի շտապեք մարմինը չորացնել, այլ փորձեք զգալ, թե ինչպես է հաճելի ջերմությունը տարածվում ողջ մարմնով։ Ջրային պրոցեդուրների համար լավագույնը առավոտյան ժամերն են. այսպիսով օրգանիզմը լիցքերի մեծ պաշարներ կստանա ողջ օրվա համար։ Մարմնի կոփումը նպատակահարմար է սկսել ամռան ամիսներին, երբ օրգանիզմը ջերմացնելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում։ Մարմինը ճիշտ կոփելու պայմաններում հավատացած եղեք, որ երբեք չեք հիվանդանա։ Իսկ քրոնիկ հարբուխները, գլխացավերը և անհանգստացնող մյուս ֆիզիկական տհաճությունները ձեզ հազվադեպ «կայցելեն»։
• Սառը ջրային պրոցեդուրների պարագայում անհրաժեշտ է հիշել հետևյալը. մարմինը պետք է տաքացած լինի մարմնամարզության, շոգեբաղնիքի, տաք ցնցուղի և այլ միջոցներով։
• Ջուրը պետք է լինի շատ սառը։
• Ջուրը պետք է լինի մեծ քանակությամբ և մեծ շիթով լցված։
• Առաջին հերթին ջուրը պետք է լցվի գլխին, որպեսզի մաշկային բոլոր ռեցեպտորները արձագանքեն։
Իսկ ինչպե՞ս վարվել երեխաների հետ
Սառը ջրային պրոցեդուրները շատ օգտակար են նաև երեխաներին, և դրանց ընտելացումը պետք է աստիճանաբար կատարվի։ Օրինակ. լոգանքից հետո, երբ երեխայի օրգանիզմը տաքացած է, կարելի է տոտիկների վրա սառը ցնցուղ պահել և թողնել, որ երեխան սառը ջրում ոտքերը չըփչըփացնի։ Սկզբումըջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, այնուհետև աստիճանաբար իջեցվի մինչև 15 աստիճանի։
Հարկավոր է երեխային քաջալերել, խրախուսել այնքան ժամանակ, մինչև երեխան ինքնուրույն ձեռնամուխ կլինի այսպիսի գործողություններին։ Այս կարգի կոփումներին ընտելանալուց հետո փոքրիկը կլոր տարի բոկոտն կվազվզի բնակարանով. մի՛ արգելեք, քանի որ դա շատ օգտակար է։ Այդ կերպ երեխայից վանած կլինեք հարբուխը, հազը, տենդը և մյուս անցանկալի ախտաբանական վիճակները։
Տեղին ենք համարում նշել, որ կոփման սկզբնական շրջանում հավանական են մրսածության թեթևակի նշաններ, սակայն պետք է համառություն դրսևորել և չդադարեցնել մարմնի կոփումը։ Հավատացած եղեք, որ օրգանիզմի պաշտպանական ներուժը շատ արագ կհաղթահարի բոլոր «գրոհումները»։ Սակայն եթե ախտաբանական վիճակը այնուամենայնիվ տագնապ է հարուցում, և երեխան բարձր ջերմում է` փոքր-ինչ դադար տվեք կոփման գործընթացին և ապաքինվելուց հետո միայն շարունակեք այն։ Կոփել կարելի է սկսել այն ժամանակ, երբ երեխան առողջ է։
Այս ամենում կա մի անհրաժեշտ նախապայման. թե՛ կոփելիս, և թե՛ բուժելիս երեխային պետք է տեղյակ պահել ամենին։ Անհրաժեշտ է բացատրել ամեն մի մանրուք և նախապատրսատել ամեն կարգի պրոցեդուրների։ Մինչև 1 տարեկան մանկիկի մոտ սառը ջրային լոգանքների հանդեպ կարելի է պայմանական ռեֆլեքսներ առաջացնել ձայնարկությունների և բարձր զվարճասույթների միջոցով։
Օրինակ` «Չոփ-չոփիկ, սառը ջրիկ, առողջ տոտիկ»։ Նման կերպ երեխան ձեզ կվստահի և հաճույքով կմասնակցի սեփական մարմնի կոփմանը։
Կարդացեք նաև
Հարգելի խմբագրություն,
նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ այն կարևոր աշխատանքի համար, որ իրականացնում եք Հայաստանյան շուկայում առկա կեղծ դեղորայքների և կենսաբանական...
Քթի և հարակից խոռոչների ալերգիկ հիվանդությունները համարվում են ամենատարածված ալերգիկ պաթոլոգիան։ Աշխարհի տարբեր երկրների վիճակագրական տվյալները վկայում են, որ ներկայումս ալերգիկ ռինիտով...
Բնօրինակ և կեղծ տարբերակ... Այս երկուսի միջև եղած հավերժ բախումը... Պատկերացրեք` ինչ կատաղության մեջ կհայտնվեր մասնավոր հավաքածու ունեցող մեկը, որը Ռենուարի բնօրինակի փոխարեն...
Կարելի է շատ հետաքրքիր կապ տեսնել, եթե ուսումնասիրեն դեղագործական ընկերությունների մարքեթինգային քաղաքականությունը։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է նոր դեղեր մշակող հզոր գիտաարտադրական...
«Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԱՀԱ) ոչ պետական կազմակերպություն է, որն իր գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել...
Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է. իր գործունեությամբ նպաստել Հայաստանում բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը և արդի...
Լևոն Սարգսյանը ծնվել է 1930 թ.` Երևանում, ծառայողի ընտանիքում։ 1943 թ. ընդունվել է Երևանի բժշկական տեխնիկումի դեղագործական բաժինը, որն ավարտել է 1946 թ.` ստանալով դեղագետի օգնականի որակավորում...
Կիլիկյան Հայաստանի և նրա բժշկական դպրոցի հետ է կապված Մխիթար Հերացու գիտական և բժշկական բեղմնավոր գործնեությունը: «Մեծն Մխիթար» են կոչել նրան իր ժամանակակիցները ու հետագա...
Երկար ժամանակ առանց ջրի դիմանալու ուղտի ընդունակությունը շարունակում է գրավել գիտնականների ուշադրությունը։ Իրաքի գիտնականները տասնվեցօրյա փորձ են կատարել, որի ընթացքում կենդանուն ջուր չեն տվել...
Այս հիվանդության անվանումը ծագում է հունարեն eczeo` եռալ բառից։ Տվյալ հիվանդության դեպքում մաշկի վրա գոյանում են բազմաթիվ մանր բշտիկներ, որոնք եռացող ջրի պղպջակների նման պայթում են` առաջացնելով...
Այս հիվանդությանը թե՛ մերօրյա քաղաքակրթության հետևանք և թե՛ տեխնիկական առաջընթացի տխրահռչակ ''ձեռքբերում'' են անվանում։ Այն սկսվում է աննկատ, զարգանում աստիճանաբար և դժվարությամբ է ախտորոշվում...
Մենք բոլորս խաղաղասեր մարդիկ ենք, օժտված ենք իրավիճակներին լիովին համապատասխան գնահատական տալու և երկխոսության գնալու կարողությամբ։ Սակայն կյանքում ամեն բան պատահում է, և հարց է առաջանում...
Ֆոլացինը` որպես համաֆերմենտ, մասնակցում է տարաբնույթ ֆերմենտային ռեակցիաներին, կարևորագույն դեր և նշանակություն ունի ամինաթթուների նյութափոխանակության, պուրինային և պիրիմիդինային հիմքերի...
«Ծերությունը վերափոխենք մշտնջենական երիտասարդության»; Մատուցվող հոդվածի վերնագիրը մեջբերված է հին եգիպտական ձեռագրերից#։ Գրվածքը վերաբերում է դիմահարդարանքին, և նշված...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն